Բարի Գալուստ Մեր Կայք!




Մանուկ Աբեղյան
(1865-1944)
հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, բանահավաք, հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։




  Մարտի 1-ին Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում ստորագրվեց պայմանագիր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և դպրոցի միջև:
  Կրթական ծրագրերի ժամանակակից պահանջներից ելնելով, պայմանագիրի նպատակն է դպրոցում ճարտարապետաշինարարական մասնագիտությունների վերաբերյալ պատկերացումներ ձևավորել և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով ընդլայնել շրջանավարտների գիտելիքները։

  Համաձայն պայմանագրի կողմերը պարտավորվել են միավորել իրենց ավանդները, համատեղ կազմակերպել ֆիզիկա, քիմիա, գծագրություն, նկարչություն առարկաների և լեզուների ուղղություններով խորացված հոսքային ուսուցում, պատրաստել համապատասխան նախնական գիտելիքներով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ դպրոցի շրջանավարտներ` համալսարանում մասնագիտություն ստանալու ակնկալիքով:

  Կրթական ծրագիրն իրականացնելու նպատակով դպրոցում կազմավորվելու են նպատակային տարբերակված դասարաններ։



  Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ դպրոցի կառավարման խորհուրդը, որտեղ մրցույտային կարգով, որպես տնօրեն ընտրվեց Լևոնյան Սահակը: